ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինսկի խումբը բավարար քաղաքական կամք չունի՞ ԼՂ հարցի լուծման համար

Մինսկի խումբը բավարար քաղաքական կամք չունի՞ ԼՂ հարցի լուծման համար
02.05.2014 | 13:29

ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար քաղաքական կամք չի ցուցաբերում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած «ԱՄՆ-Ադրբեջան. Հայացք ապագային» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի սենատի Կովկասյան երկրների հետ բարեկամության խմբի ղեկավար Նատալի Գուլեն: «Ես կոշտ հայտարարություն եմ արել Լեռնային Ղարաբաղի և խնդրի լուծման համար Միսկի խմբի կամքի անբավարարության մասին»,- գրել է պատգամավորն իր թվիթերյան էջում:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ