ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արտ-ֆեստը» կնվիրվի Արմեն Մազմանյանի հիշատակին

«Արտ-ֆեստը» կնվիրվի Արմեն Մազմանյանի հիշատակին
02.05.2014 | 19:33

«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը կմեկնարկի մայիսի 10-ին` ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում:

«Արտ-ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող քաղաքացիները: Կազմակերպիչները վստահեցնում են, որ մեծ է հետաքրքրությունը և՛ մայրաքաղաքի, և՛ մարզերի երիտասարդների շրջանում: Ստացվել է մասնակցության 155 հայտ:
Մասնագիտական հանձնախմբի անդամներն են` ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյանը, նկարիչ Սամվել Սևադան և այլք:
Փառատոնն այս տարի կրելու է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Նվիրվելու է
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիշատակին:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ