ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆյուլե. «Պուտինն անտեսում է միջազգային իրավունքը»

Ֆյուլե. «Պուտինն անտեսում է միջազգային իրավունքը»
03.05.2014 | 13:52

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։

«Ազատություն» ռադիոկայանին՝ Պրահայի կենտրոնակայանում տված բացառիկ հարցազրույցում Ֆյուլեն ասել է, որ դեռևս 2008 թվականին Բուխարեստում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ասել է՝ Ուկրաինան արհեստածին երկիր է։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսքերով՝ Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում զինված անջատողականներին աջակցելը վկայում են, որ Պուտինը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին՝ պահպանել սերտ հարաբերությունները Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.
«Արևելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Կուզեի նաև նշել՝ եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես դրան հարգանքով են վերաբերում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հստակ ասել ենք, որ մենք մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք՝ հենվելով բոլոր այն դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարի տևած բանակցությունների ընթացքում»։

Ֆյուլեն, ում պաշտոնավարումը կավարտվի այս տարվա հոկտեմբերին, նաև ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է ինտեգրման ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում և Արևմտյան Բալկաններում։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել պոտենցիալ գործընկերներին՝ բարեփոխումներ կատարել։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ

¡ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am