ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում հայեր են վիրավորվել

Մոսկվայում հայեր են վիրավորվել
05.05.2014 | 16:12

Մոսկվայի արևմուտքում գտնվող գեղեցկության սրահում վիճաբանությունից հետո կրակոցների հետևանքով 4 հայեր վնասվածքներ է ստացել՝ հայտնում է Interfax.ru-ն: Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ սրահում անհայտ անձը կրակել է հրազենից և փախել: Վիրավորվել են 29-41 տարեկան տղամարդիկ, 3-ը ինքնակամ լքել են հիվանդանոցը, որից հետո նրանցից երկուսին բերման են ենթարկել ոստիկանություն:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ

¡ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am