ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռանդևու Փարիզում

Ռանդևու Փարիզում
09.05.2014 | 00:48

Ֆրանսիայում ՌԴ դեսպանը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել հունիսի 6-ին Ֆրանսիայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում արևմտյան դաշնակիցների հակաֆաշիստական լայնածավալ գործողության` դեսանտի ափհանման 70-ամյակին։ Եթե այցը կայանա, Պուտինն առաջին անգամ դեմառդեմ կհանդիպի Արևմուտքի ղեկավարների հետ փետրվարին սկիզբ առած Ղրիմի ճգնաժամից հետո։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ