ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիևի մետրոյի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Կիևի մետրոյի մոտ պայթյուն է տեղի ունեցել
10.05.2014 | 13:45

Կիևում մետրոյի մուտքի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդու ուսապարկի մեջ պայթել է անհայտ իր, որից հետո դեպքի վայրը շղթայվել է: Արդյունքում ոչ տղամարդը, ոչ էլ անցորդները չեն տուժել: Տղամարդուն տարել են ոստիկանության բաժին` հարցաքննության, իսկ մոտակայքում գտնվող սրճարանների և խանութների տերերին իրավապահները խնդրել են ժամանակավորապես փակել դրանք:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ