ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համանախագահները վերադառնում են տարածաշրջան

Համանախագահները վերադառնում են տարածաշրջան
15.05.2014 | 11:33

ԵԱՀԿ- Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կլինեն Երևանում: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում ելույթի ժամանակ տեղեկացրել էր, որ ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների հետ այս շաբաթ այցելելու են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ