ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրասիական միության սահմանը կանցնի «ՀՀ ընդունված սահմաններով»

Եվրասիական միության սահմանը կանցնի «ՀՀ ընդունված սահմաններով»
15.05.2014 | 11:35

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում՝ Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ` հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ