Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ջեյմս ՈՒորլիք. «Ժողովուրդն իրավունք ունի իմանալ խնդիրը և իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել»

Ջեյմս ՈՒորլիք. «Ժողովուրդն իրավունք ունի իմանալ խնդիրը և իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել»
20.05.2014 | 01:39

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Ստեփանակերտում անդրադարձել է Բերձորի շրջանում համանախագահների ճանապարհի առաջ կազմակերպված բողոքի ակցիային, որի մասնակիցները պարզել են ազատագրված տարածքները վերադարձնելու դեմ բողոքի պաստառներ ու հայտարարել, որ Արցախը չի հրաժարվի իր ազատագրած տարածքից: Տարածքների խնդիրը մայիսի 7-ի իր ելույթով՝ Կարնեգի հիմնադրամում, արդիականացրել էր հենց ամերիկացի համանախագահ Ուորլիքը: Խոսելով Բերձորի ակցիայի մասին, նա ասել է, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ խնդիրը և իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել: ՈՒորլիքն ասել է, որ այդպիսի ակցիաներ իրենց կարող են սպասել Արցախի ցանկացած շրջանում: Նա հայտարարել է, թե անհամբերությամբ է սպասում մյուս այցերին:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ