ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յացենյուկը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել

Յացենյուկը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել
23.05.2014 | 11:38

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և քննարկել երկրի հարավ-արևելքում ծավալվող մարտական գործողությունների խնդիրը։
Յացենյուկն ասել է, թե Կիևն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանը փորձում է խափանել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչը հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում բախումների պատճառով արդեն 127 մարդ է զոհվել։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ