ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենեսուելայի նախագահը վաճառում է ինքնաթիռը

Վենեսուելայի նախագահը վաճառում է ինքնաթիռը
23.05.2014 | 12:53

Վենեսուելայի իշխանությունները որոշել են վաճառել նախագահ Նիկոլաս Մադուրոյին սպասարկող Airbus ինքնաթիռը՝ 2 նոր քաղաքացիական օդանավ գնելու համար։ Երկրի ծովային և օդային տրանսպորտի նախարար Էբերտ Գարսիա Պլասան մանրամասնել է, որ օդանավերը նախատեսված կլինեն միջազգային չվերթերի համար: Վենեսուելայի իշխանությունները խնդիրներ ունեն օտարերկրյա ավիաընկերությունների հետ, որոնց պարտք են 4 մլրդ դոլար, 20 օտարերկրյա ավիափոխադրողներ պահանջում են պարտքը մարել։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ