ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեդվեդևը սկսել է պրակտիկ մտածել

Մեդվեդևը սկսել է պրակտիկ մտածել
25.05.2014 | 12:15

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա նվազագույն է, սակայն ճյուղային սահմանափակումները կվնասեն թե Ռուսաստանին, թե եվրոպական բիզնեսին: Նրա կարծիքով, պատժամիջոցները սառը պատերազմի մտածողության արդյունք են: «Պրակտիկ մտածելու դեպքում վերջին հաշվով դրանք ոչ մի լավ բան չեն բերելու»,- ասել է Մեդվեդևը:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ