ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինդոնեզիան և Ֆիլիպինները լուծել են սահմանային խնդիրը

Ինդոնեզիան և Ֆիլիպինները լուծել են սահմանային խնդիրը
25.05.2014 | 18:59

Ինդոնեզիան և Ֆիլիպինները համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում է ծովային նոր սահմանը: Ինդոնեզիայի նախագահ Սուիսլո Բամբանգա Յոդհոյոնոն հայտարարել է, որ համաձայնագիրը պետությունների միջև հարցերն առանց ուժի կիրառման լուծելու օրինակ է: Ֆիլիպիններն առայժմ չկարգավորված տարածքային վեճ ունեն Չինաստանի հետ:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ