ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աբխազիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ

Աբխազիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ
01.06.2014 | 12:02

Աբխազիայի խորհրդարանի որոշմամբ` Աբխազիայի նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբուն: Խորհրդարանը նաև սահմանել է արտահերթ նախագահական ընտրությունների օրը` օգոստոսի 24: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Սուխումում տեղի էր ունեցել ընդդիմության բազմահազարանոց հանրահավաք: Ընդդիմությունը պահանջում էր նախագահի, կառավարության, գլխավոր դատախազի և Աբխազիայի արևելյան շրջանների ղեկավարի հրաժարականները:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ