ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տարածվել է Մերկելի, Պուտինի և Պորոշենկոյի զրույցի տեսանյութը (տեսանյութ)

Տարածվել է Մերկելի, Պուտինի և Պորոշենկոյի զրույցի տեսանյութը (տեսանյութ)
07.06.2014 | 11:35

Համացանցում տեսանյութ է տարածվել, որը վկայում է Պորոշենկոյի, Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գերմանիայի կանցլերը փորձում զրույցի մեջ ներքաշել ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահներին: Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, թե Պուտինը խոստովանել է, որ կարող է ազդել զինյալների վրա, ովքեր կռվում են ՈՒկրաինայի արևելքում: Այս մասին գրում է glavcom.ua-ն:

Տեսանյութ

Մերկելի, Պուտինի և Պորոշենկոյի զրույցը
Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ