ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒգանդայի արտգործնախարարը՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահ

ՈՒգանդայի արտգործնախարարը՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահ
12.06.2014 | 16:17

ՈՒգանդայի արտգործնախարար Սամ Քուտեսան ընտրվել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահ և խոստացել է աշխատանք տանել գենդերային հավասարությունը, կանանց իրավունքների պաշտպանությունը խրախուսելու, աղքատությունը նվազեցնելու, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու ուղղությամբ: ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ