Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

ՈՒոռլիքի առաջարկության մեջ «նոր բան չկա»

ՈՒոռլիքի առաջարկության մեջ «նոր բան չկա»
20.06.2014 | 17:18

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հայտարարության մեջ «նոր բան չկա»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` այսօր Երևանում կայացած ասուլիսում: Կազիմիրովն ասել է, թե ամերիկացի համանախագահն «իր ոճով տեղաշարժում է» արդեն եղած դրույթները:
Հիշեցնենք, որ Ջեյմս ՈՒոռլիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես էր եկել վեց կետերի առաջարկությամբ: Ըստ այդ տարրերի` «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում», «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի», պետք է Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք լինի, որը «բավարար լայնություն կունենա, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը», պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը, պետք է «ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ