Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Նախիջևանի հետ սահմանին հայ զինվոր է սպանվել

Նախիջևանի հետ սահմանին հայ զինվոր է սպանվել
20.06.2014 | 17:44

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակից սպանվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (Սիսիանի զինկոմիսարիատ, 2013 թվականի առաջին զորակոչ):
Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ