ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օբաման, Մերկելը, Oլանդը կոչ են անում Ռուսաստանին

Օբաման, Մերկելը, Oլանդը կոչ են անում Ռուսաստանին
22.06.2014 | 11:56

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակն ու Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը։
Օբաման ուկրաինական ճգնաժամը քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Եվ Օբաման, և Օլանդը կոչ են արել Ռուսաստանին համոզել ՈՒկրաինայի արևելյան շրջանի անջատողականներին դադարեցնել ռազմական գործողությունները։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ