ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը հավանություն է տվել Պորոշենկոյի խաղաղ ծրագրին

Պուտինը հավանություն է տվել Պորոշենկոյի խաղաղ ծրագրին
22.06.2014 | 12:11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրին, որը նախատեսում է հրադադար ՈՒկրաինայի հարավ-արևելքում և ասել, որ «առաջարկված ծրագիրը առանց բանակցային գործընթացին ուղղված գործնական գործողությունների կենսունակ և իրական լինել չի կարող»: Հիշեցնենք, որ ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է եկել խաղաղ ծրագրի առաջարկությամբ, որն արդեն հավանության է արժանացել Արևմուտքի մի շարք երկրների և ԵՄ-ի կողմից:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ