ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամերիկացի ռազմական փորձագետները ժամանել են Իրաք

Ամերիկացի ռազմական փորձագետները ժամանել են Իրաք
25.06.2014 | 11:41

Իրաք է ժամանել ԱՄՆ-ի խոստացած 300 ռազմական փորձագետների մոտ կեսը: Ըստ BBC-ի` նրանք գտնվում են կամ Բաղդադում, կամ ճակատային գծում: Ռազմական փորձագետների երկրորդ խումբը Իրաքում կլինի մոտակա օրերին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել էր Իրաք ուղարկել 300 ռազմական փորձագետների` տեղի իշխանություններին օգնելու գրոհայինների դեմ պայքարում: Օբաման, սակայն, հայտարարել էր, որ ամերիկացի փորձագետները անմիջական մասնակցություն չեն ունենա ռազմական գործողություններին:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ