ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինայում գերիների փոխանակում է սկսվել

ՈՒկրաինայում գերիների փոխանակում է սկսվել
25.06.2014 | 18:28

ՈՒկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովալն ընդգծել է, որ գերիների փոխանակումը հստակ ընթանում է նախագահի հաստատած ծրագրով:
Անցած շաբաթավերջին ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեկ շաբաթով միակողմանի հրադադարի հրաման արձակեց: Այն կտևի մինչև հունիսի 27-ի տեղական ժամանակով ժամը 22-ը:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ