ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոր պատժամիջոցները կարող են «լուրջ վնաս պատճառել» Ռուսաստանի տնտեսությանը

Նոր պատժամիջոցները կարող են «լուրջ վնաս պատճառել» Ռուսաստանի տնտեսությանը
28.06.2014 | 23:06

Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսական աճին, սակայն դա չի հանգեցնի «դրամատիկ իրավիճակի»:

Ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում ՈՒլյուկաևն ասել է, որ Ռուսաստանը նախապատրաստվել է հնարավոր պատժամիջոցների երեք տարբեր սցենարների: Դրանցից ամենամեղմը ենթադրում է պատժամիջոցներ շքեղ ապրանքների` մորթեղենի ու ձկնկիթի նկատմամբ, ամենախիստը` մետաղների, նավթի ու գազի:
Այս վերջին դեպքում, ըստ ՈՒլյուկաևի, «տնտեսական աճի տեմպը կհայտնվի բացասական տիրույթում», թեև տնտեսությունը կկարողանա դիմանալ այդ սցենարին:
Առայսօր գործադրված Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցները վերաբերում են որոշակի անհատների ու խմբերի, բայց ոչ ռուսաստանյան տնտեսության ամբողջական ոլորտների:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ