ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համացանցում հրապարակվել է ֆիլմ Ռուսաստանի ընդդիմության մասին (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է ֆիլմ Ռուսաստանի ընդդիմության մասին (տեսանյութ)
29.06.2014 | 13:22

Համացանցում տեղի է ունեցել վավերագրական «Ժամկետ» («Срок») ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է հասարակական-քաղաքական բողոքների մասին, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 2012-ի ընտրություններից հետո: Ֆիլմն իրենից ներկայացնում է դրվագների կտորներ, որոնք 2012-ի մայիսից հրապարակվել էին համացանցում: Ֆիլմի գլխավոր գործող անձինք ընդդիմության առաջնորդներն են: «Ժամկետի» համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հուլիսի 4-12-ին կայանալիք Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում:

Տեսանյութ

Срок-трейлер
Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ