ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում կանայք դեմքը չպետք է ծածկեն

Ֆրանսիայում կանայք դեմքը չպետք է ծածկեն
02.07.2014 | 10:44

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուժի մեջ է թողել Ֆրանսիայում գործող օրենքը, որն արգելում է մահմեդական կանանց դեմքը ծածկող գլխաշոր` նակիբ կրել: 2011 թվականից գործող արգելքը Ստրասբուրգի դատարանում բողոքարկել է 24-ամյա մի ֆրանսուհի, որ ցանկացել է անունը չհրապարակել: Նա բողոքել է, որ արգելքը ոտնահարում է իր կրոնական ազատությունը:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ