ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինայի ուժայինները ազատագրել են Սլավյանսկը

ՈՒկրաինայի ուժայինները ազատագրել են Սլավյանսկը
05.07.2014 | 13:26

ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ անջատողականների մեծ մասը, այդ թվում և` ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը, հեռացել են Սլավյանսկից: Ավակովի խոսքով՝ անջատողականները «կորուստներ են կրում և գերի հանձնվում»: ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուժայիններին հանձնարարել է Սլավյանսկի քաղխորհրդի շենքի վրա վերականգնել ՈՒկրաինայի պետական դրոշը:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ