ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ին կվավերացնի Ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ին կվավերացնի Ասոցացման համաձայնագիրը
10.07.2014 | 10:53

Վրաստանի խորհրդարանը ծրագրում է հուլիսի 18-ին վավերացնել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, որը ստորագրվել է ր հունիսի 27-ին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ ՈՒսուպաշվիլին:

Նրա խոսքով` այդ նպատակով ինքը մտադիր է դիմել նախագահին` արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, իսկ կառավարությունը այս շաբաթ օրենսդիրներին կներկայացնի պայմանագրի տեքստը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ