ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աճում ենք

Աճում ենք
11.07.2014 | 13:27

Հայաստանում 2014 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 19.363 ծնունդ, 9084-ը` մարզերի ծննդատներում: Նախորդ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվն ավելացել է 612-ով:
Հունիսին հանրապետությունում լույս աշխարհ է եկել 3391 երեխա, որ նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 275 ծնունդով:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ