ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու

Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու
12.07.2014 | 11:54

Նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի փոխդեսպանն է Բեյրութում: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է Փարիզում, Լոնդոնում, Բաղդադում ու Իսլամաբադում:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ