ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թբիլիսիի նոր քաղաքապետը Դավիթ Նարիմանիան է

Թբիլիսիի նոր քաղաքապետը Դավիթ Նարիմանիան է
13.07.2014 | 23:37

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանիան հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:
Նա երկրորդ փուլում կտրուկ առաջ է անցել՝ հավաքելով ձայների 72,47 %-ը:
Նախկին իշխող կուսակցության թեկնածու Նիկա Մելիան 27,53% ձայն է հավաքել:
Շաբաթ օրը Վրաստանի ութ քաղաքների քաղաքապետեր են ընտրել՝ Բաթումիի, Ռուսթավիի, Փոթիի, Գորիի, Մծխեթիի, Օզուրգետիի, Թելավիի:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ