Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Բրազիլիայի դեսպանը երբեք չէր պատկերացրել, թե Բրազիլիան կպարտվի 7։1 հաշվով

Բրազիլիայի դեսպանը երբեք չէր պատկերացրել, թե Բրազիլիան կպարտվի 7։1 հաշվով
15.07.2014 | 16:03

ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, նշեց, որ թեև դեռ վերջնական թվեր չկան Բրազիլիայի տնտեսության վրա աշխարհի առաջնության ազդեցության մասին, բայց, օրինակ, որ Սան Պաոլոյում սպասելիքները գերազանցվել են: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մասնակցությունը շատ մեծ էր հատկապես Լատինական Ամերիկայի երկրներից: Հետքրքրությունը բավականին մեծ էր»,- նշել է դեսպանը:
«Բրազիլիան աշխարհի առաջնությունում երկու կարևոր դերակատարում ուներ, որպես կազմակերպիչ և մասնակից: Որպես մասնակից լավագույնը կլիներ բրազիլացիների համար թիմի հաղթանակը և հավաքականի խաղից հետո կար հիասթափություն»,- ասել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Դեսպանի համար իսկական մղձավանջ էր Բրազիլիայի թիմի պարտությունը։ Երբեք չէր պատկերացրել, թե Բրազիլիան կարող էր պարտվել 7։1 հաշվով։
Խոսելով իր երկրի հավաքականի մարզչի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ հեշտ է մեղադրել մարզչին, որ չի ընդգրկել լավագույն խաղացողներին, բայց դժվար է ասել, թե ինչ կանեին Ռոնալդինոն կամ Կական։ Մարզիչը պատրաստում է թիմ ապագայի համար։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականում խաղացող երկու բրազիլացիներին, ապա ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ այդ երկու ֆուտբոլիստը իրենց ներդրումը կունենան, իհարկե նրանք Մեսսի կամ Նեյմար չեն, բայց հայտնի է, որ ֆուտբոլն ու Լատինական Ամերիկան անբաժանելի հասկացություններ են։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ