ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի

Ջեյմս ՈՒոռլիք. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի
24.07.2014 | 13:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հիշեցրել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Twitter-ի իր էջում՝ կցելով ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից նկար, Ջեյմս ՈՒոռլիքը գրել է. «Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն՝ անգամ շատ գլոբալ խնդիրների առկայության դեպքում»:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ