ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լեյլա Յունուսին առաջադրվել է մեղադրանք

Լեյլա Յունուսին առաջադրվել է մեղադրանք
31.07.2014 | 12:30

Բաքվում երեկ ձերբակալված և Ադրբեջանի գլխավոր դատախազություն տեղափոխված ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել է մեղադրանք։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսի կնոջը՝ Լեյլա Յունուսին, Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն բերման են ենթարկել երեկ կեսօրին՝ տնից դուրս գալուց անմիջապես հետո:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ