ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

43%-ը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին` առանց Արցախի

43%-ը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին` առանց Արցախի
11.09.2014 | 12:18

«Gallup International Association» կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով «Սեպտեմբերի 3` մեկ տարի անց» և «Իրավիճակն ՈՒկրաինայում` Հայաստանի ընկալումը» թեմաներով հարցումների արդյունքները, ասել է, որ նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 8-17-ին` 1067 մարդու շրջանում: Ըստ հարցումների, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ցանկալի է համարում հարցվածների 21 %-ը, անցանկալի` 12 %-ը, ավելի շուտ անցանկալի` 15%-ը, ավելի շուտ ցանկալի` 36%-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 15 %-ը: 2013-ի ապրիլին անցկացված հարցումների արդյունքներով` ՄՄ-ին Հայաստանի անդամակցելուն դրական էր վերաբերվում հարցվածների 67%-ը: Հիմա այդ տոկոսը նվազել է` հասնելով 57%-ի:
Հարցումների ընթացքում անդրադարձ է եղել նաև այն թեմային, թե արդյոք ՀՀ-ն Մաքսային միությանը կանդամակցի՞ Լեռնային Ղարաբաղի հետ, թե՞ առանց դրա: Մասնավորապես` «2014 թ. մայիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պայման դրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ, որ ՀՀ-ի մուտքը Մաքսային միություն պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Արդյոք կարծո՞ւմ եք, որ տվյալ նախապայմանով Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը» հարցին` հարցվածների 6 %-ը պատասխանել է` միանշանակ այո, 17%-ը` ավելի շուտ այո, 21%-ը` ավելի շուտ ոչ, 43%-ը` միանշանակ ոչ, դժվարացել է պատասխանել հարցվածների 14 %-ը:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ