Արեգակի մակերևույթին տեղի է ունեցել 2012-ից ի վեր ամենահզոր բռնկումը, և այժմ արևային փոթորիկը մոտենում է Երկիր մոլորակին՝ հայտնում է Associated Press-ը:
Փոթորիկը, մոտենալով Երկրին, կկորցնի իր հզորությունը: Բռնկման հետևանքով դուրս նետված պլազմային ամպը թռչում է մեր մոլորակի ուղղությամբ ժամում 4,02 միլիոն կմ արագությամբ և կարող է հասնել արդեն սեպտեմբերի 12-ի առավոտյան:
Վտանգավոր մասնիկների մեծ մասը կանցնի Երկրի կողքով: