ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի միջուկային խնդրով հերթական հանդիպումը Նյու Յորքում

Իրանի միջուկային խնդրով հերթական հանդիպումը Նյու Յորքում
16.09.2014 | 13:25

Վաշինգտոնը հուսով է Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում՝ սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա նկատել է, որ համաձայնությունը շահեկան կլինի ամբողջ աշխարհի համար, սակայն դեռ բարդ հարցեր կան: Քերին Իրանի հնարամտությանն ու նպատակասլացությանն է ապավինել:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ