ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քերին և Լավրովը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի խնդիրը

Քերին և Լավրովը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի խնդիրը
22.09.2014 | 12:52

ԱՄՆ-ը հույս ունի, որ այս շաբաթ կպարզվի, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգտակար լինել «Իսլամական պետության» դեմ պայքարում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին կքննարկեն նաև այս հարցը։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ