ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Կոսովոյի նախագահի հետ

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Կոսովոյի նախագահի հետ
24.09.2014 | 15:49

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախագահ Յահյագան ներկայացրեց Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ