ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

Պուտինն Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը
27.09.2014 | 11:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստրախանում Կասպիական ֆորումի շրջանակներում սեպտեմբերի 29-ին առանձին հանդիպումներ կունենա Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հայտնել է Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը, մանրամասնելով, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ