«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

ՃՇՀԱՀ–ում կայացավ ուսանողական միջազգային դպրոց - սեմինարի մասնակիցների աշխատանքների շնորհանդեսը

ՃՇՀԱՀ–ում կայացավ ուսանողական միջազգային դպրոց - սեմինարի մասնակիցների աշխատանքների շնորհանդեսը
27.09.2014 | 14:15

Ուսանողների մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) կարևորում է միջազգային փորձի փոխանակման, տարբեր երկրների ճարտարապետաշինարարական մշակույթի ճանանչման ծրագրերը:
2014-ի սեպտեմբերի 26-ին ՃՇՀԱՀ–ում կայացավ ուսանողական միջազգային դպրոց - սեմինարի մասնակիցների աշխատանքների շնորհանդեսը: Ինտերնացիոնալ ուսանողական աշխատանքային խմբերը ներկայացրին Բյուրական գյուղում ԽՍՀՄ ժամանակներից մնացած կիսակառույց պանսիոնատի վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքներ :
«Հայաստանի ճարտարապետա- շինարարական համալսարանի մակարդակը կարող եմ ասել համապատասխանում է եվրոպական չափանիշների: Ստեղված էին բոլոր պայմանները այս ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար»,- ողջույնի խոսքում ասաց Բեռլինի Բոետա բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի դոկտոր- պրոֆեսոր Ջենս Կիկլերը:
Ուսանողական միջազգային դպրոց սեմինարը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին Բյուրականում: Ծրագրին մասնակցել են Ռոստովի պետական շինարարական համալսարանի, Բեռլինի Բոետա բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի, Մերձդնեստրի Շեվչենկոյի անվան պետական համալսարանի Բենդերի պոլիտեխնիկական մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՃՇՀԱՀ-ի ուսանողները իրենց ղեկավարների հետ :
ՃՇՀԱՀ-ի համալսարանի ռեկտորի ժ/պ Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ ուսանողական միջազգային դպրոց - սեմինարը գնալով ընդլայնում է իր աշխարագրությունը : Առաջին անգամ մասնակցում են Ղարաբաղի պետական համալսարանի և Մերձդնեստրի Շեվչենկոյի անվան պետական համալսարանի Բենդերի պոլիտեխնիկական մասնաճյուղը:
«Այս ծրագիրը մեր համալսարանի միջազգային կապերի համագործակցության հերթական շարունակությունն է: Այն նպաստում է ոչ միայն կրթական մասով համագործակցության զարգացմանը, այլև ջերմ բարեկամություն է ստեղծում»,- իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ պրորեկտոր Վարդկես Եդոյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին կատարած լուրջ աշխատանքների համար:
Շնորհանդեսին ներկա հյուրերը և ծրագրի մասնակիցները կարևորեցին ուսանողական միջազգային դպրոց–սեմինարի իրականացումը ` փորձի փոխանակման տեսանկյունից: Շնորհանդեսի ավարտին ուսանողական աշխատանքները արժանացան խրախուսական պարգևների:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ