ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստերի օրակարգը ձևավորված է

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստերի օրակարգը ձևավորված է
03.10.2014 | 13:41

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցել են երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ