ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինայի նախագահը ստորագրել է լյուստրացիայի օրենքը

ՈՒկրաինայի նախագահը ստորագրել է լյուստրացիայի օրենքը
11.10.2014 | 12:01

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի օրենքը, որը սեպտեմբերին վավերացրել էր երկրի Գերագույն ռադան։ Օրենքը նախատեսում է ստուգել պաշտոնյաների հավատարմությունը Կիևին ու բացահայտել ռուսամետ անջատողականներին աջակցող պաշտոնյաներին։

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մաքրման գործընթացը կսկսի իր գերատեսչությունից։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ