ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժոզեֆ Դոլը դատապարտել է

Ժոզեֆ Դոլը դատապարտել է
11.10.2014 | 12:53

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան իր միկրոբլոգում ԵԺԿ անունից դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից:
«Դատապարտում եմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից սուրբ վայրերի, մասնավորապես՝ Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,- գրել է Ժոզեֆ Դոլը:



Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ