ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայոց ցեղասպանությունը Կալյարիի միջազգային ժողովի առանցքային թեման է

Հայոց ցեղասպանությունը Կալյարիի միջազգային ժողովի առանցքային թեման է
15.10.2014 | 13:37

Իտալիայի Սարդինիա կղզու սրտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաեվրոպական մեծ ակցիա է ծրագրվում: Այդ նպատակով իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին և 25-ին Կալյարի քաղաքում կկայանա Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովը, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ կնվիրվի Հայոց ցեղասպանությանը: Երկու օր քննարկումներին կմասնակցեն իտալացի և օտարերկրյա քաղաքական գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ:
Հայոց ցեղասպանության մասին քննարկումները կլինեն հոկտեմբեր 25-ին: Այդ օրը կրկին կազդարարվի Կալյարիում 2015 թ. Հայոց ցեղասպանության հիշատակի տարի հռչակելու որոշման մասին: Ելութ կունենան Կալյարիի քաղաքապետ Մասսիմո Զեդդան, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը, ռազմական լրագրող Թալալ Խրաիսը, հայկական ծագումով սիրիացի լրագրող Նաման Տարչանը, «Սպոնդասուդ» լրատվականի աշխարհաքաղաքական հարցերով խմբագիր Ալեսանդրո Արամուն: Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների կոորդինատորը լինելու է «Ասսադակահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկիավոնեն:
Մյուս քննարկումները նվիրված կլինեն Միջագետքում նոր աշխարհաքաղաքական զարգացումներին, պատերազմական իրավիճակներում լրատվամիջոցների դերին ու նշանակությանը: Իտալա-արաբական կենտրոնը բազմիցս հանդես է եկել հայամետ նախաձեռնություններով, որոնց նպատակն է վառ պահել 1915 թվականին հայերի դեմ իրականացված զարհուրելի իրադարձությունների հիշատակը, ովքեր պարզապես ցանկացել են պաշտպանել իրենց հողը և հնագույն մշակույթը օսմանյան բռնապետությունից: Կենտրոնը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի 2015 թվականը հռչակել է Հիշատակի տարի Իտալիայում և Եվրախորհրդարանին է առաջարկել հաջորդ տարին հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի տարի:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ