ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս հրաժարվել «շանտաժից»

Պուտինը ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս հրաժարվել «շանտաժից»
16.10.2014 | 12:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Արևմուտքի պատժամիջոցները իր երկրի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի հարցով չեն ազդում ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման վրա։ Ըստ ՌԴ նախագահի՝ այդ պատժամիջոցները միայն բարդացնում են երկխոսությունը, պնդել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել հրաժարվել «շանտաժից» և արևմտյան գործընկերների հետ միասին հայտարարել կառուցողական համագործակցության մասին։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ