ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հիսուն հազար մարդ հեռացել է Հայաստանից այս տարի

Հիսուն հազար մարդ հեռացել է Հայաստանից այս տարի
17.10.2014 | 22:18

Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա առաջին ինն ամիսներին միայն օդային ճանապարհով՝ Երևանի և Գյումրիի օդանավակայաններով, Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի բացասական տարբերությունը գերազանցում է 50 հազարը: Անցած ինն ամիսներին Հայաստանի տաս հազարից ավելի քաղաքացիներ ընդունել են ՌԴ քաղաքացիություն:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ