ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պահեստայինների ժամանակը

Պահեստայինների ժամանակը
21.10.2014 | 00:28

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության «Էյբարի» հետ խաղում հրաժարվեց դաշտը լքելուց: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պլանավորում էր 76-րդ րոպեին փոխարինել հարձակվողին Մունիր էլ Խադադիով, սակայն Մեսին չցանկացավ նստել պահեստայինների շարքում, և մարզիչը ստիպված եղավ փոխարինել Նեյմարին: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ նույն «Բարսելոնի» մեկ այլ մեգաաստղ` Ռոնալդինյոն, նույն իրավիճակում թեև փոխարինումից հետո լքեց մարզադաշտը, սակայն գլխավոր մարզիչ Ֆրենկ Ռայկարդի որոշմանն իր անհամաձայնությունը հայտնեց բռունցքով պահեստայինների նստարանի ապակուն հարվածելով ու հանդերձարան հեռանալով: Դրանից հետ նրանց հարաբերությունները լարվեցին, ինչն ազդեց Ռոնալդինյոյի խաղի որակի ու մակարդակի վրա և այդ միջադեպից կարճ ժամանակ անց նրա ֆուտբոլային կարիերան փաստացի ավարտվեց: Ասել է թե, Մեսին դասեր չի քաղում նախկին թիմակցի սխալից և կրկնում է թիմային խաղի գաղափարին հակասող սխալը` չի ենթարկվում մարզչի որոշմանը, հավանաբար մտածելով, որ ինքն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել այդ պահին:
Իսկ ՀՀ ներքաղաքական դաշտում գրեթե նույն իրավիճակն է կրկնվում, սակայն այս դեպքում գլխավոր հերոսը նույնն է` համաժողովրդական շարժումների կնքահայր Լևոն Պապին: 2008 թվականին հրապարակում հավաքված ժողովուրդը պահանջում էր «Հի-մա՛, հի-մա՛», սակայն դրան հակառակ Լևոն Պապին փակվեց իր սև տանը` հասկացնելով, որ «Հետո, հետո»: 2014-ի հոկտեմբերին իբր եկավ այդ «հետո»-ն, ու ժողովուրդը կրկին հավաքվեց հրապարակում` հավատալով «ընդդիմադիրների» այն հավաստիացումներին, թե հարթակի օրակարգը որոշելու է ինքը: ՈՒտելով հերթական «կուտը»` ժողովուրդը կրկին հավաքվեց հրապարակում ու առաջ քաշեց նույն օրակարգը` «Հիմա, հիմա», սակայն այս անգամ ևս Լևոն Պապին իր բարձր գահից ավետեց, որ հարթակի օրակարգը որոշում են իրենք` եռյակ-քառյակի լիդերները, իսկ ժողովրդին այս ամենում վերապահված է «կատարողի» երկրորդական դերը:
Պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի և պատժում է նախկին սխալներից դասեր չքաղածներին: Պետք չէ գուշակ լինել` հասկանալու համար, որ առաջիկայում թե՛ Մեսին է լքելու «Բարսելոնը» և հայտնվելու «Ճ կլասի» լիգայում, թե՛ Լևոն Պապին է կրկին գնալու իր սև տուն` հրապարակում թողնելով հուսալքված ժողովուրդ:

Վահագն ԱՐՄԵՆՅԱՆ
Հ. Գ. «Բարսելոնի» ու ՀԱԿ-ի ֆանատներին խնդրում եմ չարձագանքել և զինվել համբերությամբ. ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ