ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն որոշել է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները

ԵՄ-ն որոշել է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները
24.10.2014 | 12:05

ԵՄ ղեկավարները համաձայնել են մինչև 2030 թվականը 40 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները ՝ 1990-ի մակարդակի համեմատ: Նաև որոշվել է մինչև 2030-ը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնել 27 տոկոսի՝ ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի մեջ: Պարտադիր կատարման այս որոշումն ընդունվել է Բրյուսելում երեկ կայացած գագաթնաժողովի բուռն քննարկումների արդյունքում: Համաձայն որոշ պնդումների՝ սույն որոշումը կարող է ԵՄ-ին կրկին առաջատար դիրքերի հասցնել էներգետիկայի ոլորտում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Նշենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովը՝ նվիրված կլիմայական փոփոխություններին և էներգետիկ քաղաքականությանը:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ