ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»

«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»
27.10.2014 | 17:10

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.00-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա շվեդ գրող Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

«Հարյուրամյա ծերուկը» ընթերցողների միջազգային ուշադրությանն է արժանացել 2009-ին և մինչ օրս բեսթսելլերների թվում է: Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, համանուն ֆիլմը թողարկվել է 2013-ին` Շվեդիայում: Գիրքը հայերեն են թարգմանել Աշխեն և Արծվի Բախչինյանները:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ