Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Սահմանադրության օր նշել: Տոնը կնշվի դեկտեմբերի 4-ին: Հանձնաժողովի հայտարարել է, որ Չինաստանում բոլորն առանց վերապահման պետք է գործեն ըստ Սահմանադրության, հարգեն և կյանքի կոչեն դրույթները, հակառակ դեպքում կենթարկվեն պատասխանատվության:
Չինաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1954-ին, փոփոխվել 1975-ին ու 1978-ին: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 1982-ի դեկտեմբերի 4-ին: